ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 12-16-ը, “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնի շրջանակներում, Ստեփանակերտի Մշա-կույթի և Երիտասարդության Պալատում տեղի ունեցավ Լրագրողների Համահայկական 5-րդ Համաժողովը: “21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը” խորագրով համաժողովը կազմակերպել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը և Հայաստանի Լրագրողների Միությունը:

Ավելին՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՄԵՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Մեկնարկել է շախմատի հանրապետական համադպրոցական 5-րդ օլիմպիադան և արդեն 4-րդ տարին անընդմեջ ՀԲԸ Միությունը շարունակում է իր աջակցությունն այդ մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից ու Արցախից: Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ օլիմպիադայի 2-րդ փուլը:

Ավելին՝ ՄԵՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԲԱՐԵՐԱՐ ՍԱՐԳԻՍ ԲԵԴԵՎՅԱՆԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 23-ին, Վանաձորի Դիմաց թաղամասում կայացավ Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող հայորդաց տան նորակառույց շենքի օծման հանդիսավոր արարողությունը: Ամերիկահայ բարերարներ Սարգիս և Ռութ Բեդևյանների նվիրատվությամբ կառուցված գեղեցիկ շինության օծման արարողությունը կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վեց հայորդաց տներից երեքը գործում են Երևանում (Արաբկիր, Նոր Նորք և Մալաթիա), իսկ երեքը` մարզերում (Վանաձոր, Աշտարակ, Էջմիածին):

Ավելին՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԲԱՐԵՐԱՐ ՍԱՐԳԻՍ ԲԵԴԵՎՅԱՆԻ...

ՀԲԸՄ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Շարունակվում են ՀԲԸՄ վարժարանների ու երիտասարդական խմբերի տարեկան ավանդական այցելությունները Հայաստան: Օրըստօրե ընդարձակվում են այդ այցելությունների աշխարհագրությունն ու ծավալները: Հուլիսի 22-ից օգոստոսի 11-ը Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Կանադայի սկաուտական շարժման վտանգառու խմբի 23 անդամներ, որոնք Fuller կազմակերպության հետ համատեղ մասնակցեցին Վանաձորի Տարոն-3 թաղամասում ընթացող շինարարական աշխատանքներին:

Ավելին՝ ՀԲԸՄ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին, Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի անդամ, հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հանդիպեց տեղի հայ երիտասարդների, ուսանողների, «Նոր սերունդ» հայկական երիտասարդական միության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավելին՝ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: