ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ՀԲԸՄ-ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ"

Մարտի 31-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանում բացվեց “Ճառագայթային ախտորոշ-ման և բուժման կենտրոն”: Բացման հանդիսավոր արա-րողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնի բացմանը մասնակցում էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Խնամակալ Խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներ Գառնիկ Յակուբյանը, Վազգեն Յակուբյանը, Արիս Ադամյանը, Միության այլ ներկայացուցիչներ, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր:

Ավելին՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ՀԲԸՄ-ԵՊԲՀ ԼԵՎՈՆ ԵՎ ԿԼԱՈՒԴԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ"

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Ս/թ մարտի 25-ից ապրիլի 15-ը կանցկացվի Շախմատի հանրապետական համադպրոցական 4-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը, որի ընթացքում, ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ, հաղթողներին կբաժանվեն շախմատի ժամացույցներ: Շախմատի հանրապետական համադըպ-րոցական 4-րդ օլիմպիադան մեկնարկել է 2009 թվականի աշնանը և կավարտվի սույն թվականի մայիսին: Այս օրերին ՀՀ բոլոր մարզերից մարզպետարանի ներկայացուցիչներն այցելում են ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն ստորագրելու եռակողմ պայման-ագիր և ստանալու մարզերի և գյուղերի դպրոցների համար նախատեսված շախմատները:

Ավելին՝ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

"ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ" ՈՒԵԼՍԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՏԻՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԲԸՄ նախագահն ու անդամները հովանավորների շարքերում

Փետրվարի 10-ին Վինձորի դղյակում Նորին Թագա-վորական Մեծություն Ուելսի Արքայազնը եւ Քորնուելի Դքսուհին հյուրընկալեցին մի պատմական բարեգոր-ծական միջոցառում: Ծրագիրը նախաձեռնողն ու դրա գլխավոր հովանավորը Հայաստանի նախկին վարչապետ, Eurasia House International-ի նախագահ, Արմեն Սարգսյանն է, որ Թագավորական ամոլի հետ միասին ողջունեց ողջ աշխարհից ժամանած ավելի քան 200 հյուրերին:

Ավելին՝ "ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ" ՈՒԵԼՍԻ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՏԻՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ...

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԸ

Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի “Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և ամրապնդման համար” Ալեքսի Բ Պատրիարքի անվան 2009 թ. մրցանակի տվչության արարողությանը։

Ավելին՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԸ

ԱՄԱՆՈՐԻ ՇԵՄԻՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ ՅԵՏԱԴԱՐՁ ԱԿՆԱՐԿ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՈՒԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Սիրելի Միութենականներ, Նոր տարուան սեմին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կեդրոնական Վարչական Ժողովին կողմէ եւ անձնապէս, ձեզի կը փոխանցենք մեր ջերմագոյն ողջոյնները եւ բարեմաղթութիւնները: Անցնող տարեշրջանը մեր Միութեան եւ շրջանակներուն համար, համաշխարհային տնտեսական տագնապին ճնշումներուն պատճառով ունեցաւ իր դժուարութիւնները, սակայն գոհունակութեամբ եւ արդար հպարտութեան զգացումով կը հաստատենք, թէ մեր ընդհանուր գործունէութիւնը եղաւ բեղուն, հայրենիքի եւ սփիւռքի մէջ իրականացուած բազմաթիւ եւ բազմաբնոյթ գործունէութիւններով:

Ավելին՝ ԱՄԱՆՈՐԻ ՇԵՄԻՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ ՅԵՏԱԴԱՐՁ ԱԿՆԱՐԿ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՈՒԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: