"ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ" ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Հուլիսի 3-5-ը, Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած “Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում” համահայկական համաժողովը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից ու Երևանից ժամանած արևմտահայերենի մասնագետներին կոչ արեց համախմբել հայկական ներուժը` նշելով, որ ...

Ավելին՝ "ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ" ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ...

ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՐԹԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Ծաղկաձորում գումարված գրողների համահայկական, ինչպես նաև սփյուռքի համայնքներում արևմը-տահայերենի դասավանդման վիճակին նվիրված համաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եգիպտոսի Շրջանակային Հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանն իր տիկնոջ հետ:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ...

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած սփյուռքահայ ուսուցիչների վերա-պատրաստման ծրագրին մասնակցելու նպատակով աշխարհի 16 երկրներից Հայաստան ժամանած 70 ուսուցիչներ հուլիսի 19-ին այցելեցին ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարան, ծանոթացան համալսարանի գործունեության, անցած մեկ տարվա արդյունքների ու ձեռքբերումների հետ, խոսեցին իրենց համայնքների հայկական դպրոցներում այն կիրառելու հնա-րավորությունների մասին:

Ավելին՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ...

ՀԲԸՄ-ՀԵԸ ԲԵՅՐՈՒԹԻ "ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ" ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրախաղերով հանդես եկավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) Բեյրութի “Վահրամ Փափազյան” թատերախումբը: Հուլիսի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լեփլեցուն դահլիճում ներկայացվեց Պարոնյանի “Շողոքորթը”` բեմադրությամբ թատերա-խմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստա-կավոր գործիչ, պրոֆ. Երվանդ Ղազանչյանի:

Ավելին՝ ՀԲԸՄ-ՀԵԸ ԲԵՅՐՈՒԹԻ "ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ" ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` 1 ՏԱՐԵԿԱՆ

Ուսումնական 4 շրջան և ավելի քան 500 ուսանող աշխարհի 35 երկրից. Հուլիսի 2-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նշեց իր գործունեության մեկամյակը: Կազմակերպված օնլայն ֆորումին մասնակցեցին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ և ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր-նախագահ Դոկտ. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի և Ֆենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Ավելին՝ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` 1 ՏԱՐԵԿԱՆ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2010 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: