ՀԲԸՄ-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ!

ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում է երաժշտական մրցույթ Հայաստանում բնակվող, երաժշտական հաստատություններում սովորող և ջութակ, ալտ, թավջութակ և կոնտրաբաս երաժշտական գործիքներին տիրապետող երեխաների և երիտասարդների համար:

Մրցույթը կկայանա չորս տարիքային խմբերում.
✅ Խումբ I: մինչև10 տարիքային խումբ
✅ Խումբ II: 11-15 տարիքային խումբ
✅ Խումբ III: 16-20 տարիքային խումբ
✅ Խումբ IV: 21-25 տարիքային խումբ

Լսումները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին և 18-ին:
Գլխավոր մրցանակ` յուրաքանչյուր տարիքային խմբի համար 75-ից 200 ԱՄՆ դոլար:
Հատուկ մրցանակ՝ հնարավորություն որպես մենակատար հանդես գալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ս. թ. նոյեմբերի 22-ին:
Նախագծի շրջանակներում կանցկացվի նաև Գործիքների ժամանակավոր տրամադրման մրցույթ (ջութակ, թավջութակ), որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 19-ին:

Մրցանակաբաշխությունը կկայանա ս.թ. հոկտեմբերի 19-ին, 20:00-ին:
Բոլոր միջոցառումները կանցկացվեն ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում, (Մելիք-Ադամյան փ. 2/2)

Դիմե՛ք մինչև ս.թ. հոկտեմբերի 9-ը հետևյալ հղումներով.
Երաժշտական մրցույթ. https://bit.ly/2lZBd3F
Գործիքների ժամանակավոր տրամադրման մրցույթ. https://bit.ly/2kOu5Hk

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք 060 72 22 22:

Մրցույթների մասին ավելին ստորև`
Երաժշտական մրցույթ
Գործիքների ժամանակավոր տրամադրման մրցույթ